Սինձի Օկաձակին հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Լեսթերից» հեռանալու իր որոշման մասին.
«Լեսթերում» ես միանշանակ չեմ կատարում հարձակվողի դերը: Թվում է՝ իմ մեջ կիսապաշտպանի են տեսնում, բայց ես ինձ կիսապաշտպան չեմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչ որակներ ունեն այն խաղացողները, ովքեր հանդես են գալիս այդ դիրքում:
Այդ իսկ պատճառով ես որոշել եմ հեռանալ «Լեսթերից»: Լավ եմ մտածել. ցանկանում եմ հայտնվել մի թիմում, որտեղ ինձ թույլ կտան խաղալ հարձակվողի դիրքում:Այս մրցաշրջանում ես արդեն նման հնարավրություններ ունեցել եմ:
Նոր թիմի ընտրությունը կախված կլինի միայն հարձակման գծում խաղալու հնարավորությունից: Ես 33 տարեկան եմ, և ժամանակն է՝ ամեն ինչ զրոյից սկսելու: Հասկանում եմ, որ այս տարիքի ֆուտբոլիստներին վետերան են կոչում, բայց ես ինձ այլ կերպ եմ զգում»,- Օկաձակիի խոսքերն է փոխանցում 90min.com-ը:
Նշենք, որ Օկաձակին 2015 թվականից է հանդես գալիս «Լեսթերի» կազմում: