Լիոնել Մեսսին Instagram-ի իր էջում աջակցել է Իկեր Կասիլյասին, որը սրտի կաթված է ստացել ու վիրահատվել.
«Վերջապես ցանկանում եմ օգտվել հնարավորությունց և աջակցել Կասիլյասին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում նրան»,- գրել է Մեսսին Instagram-ում:
Հիշեցնենք, որ «Պորտուի» մարզման ժամանակ Կասիլյասն իրեն լավ չի զգացել:Ակումբի բժշկանան շտաբը որոշել է ֆուտբոլիստին տեղափոխել մոտակա հիվանդանոց, որտեղ էլ նրան ավելի ուշ վիրահատել են: