fbpx
Աշխարհ

Գործարկվել է առաջին արտադրական համալիրը, որը CO2 չի արտազատում

Էլեկտրատեխնիկական սարքավորումների ABB Ltd շվեդա-շվեյցարական արտադրողի կողմից բացվել է աշխարհում առաջին արտադրական համալիրը, որն ածխաթթվային գազ չի արտանետում մթնոլորտ և ինքնուրույն ապահովում է էլեկտրականության իր պահանջմունքը: Այդ մասին տեղեկացնում Ինտերֆաքս»-ը:

Դրա համար ABB-ն արևային մարտկոցների համակարգ է տեղակայել Լուդենշայդ գերմանական քաղաքում գտնվող իր Busch-Jaeger դուստր ընկերության ֆաբրիկայում, որտեղ արտադրվում է սարքավորումների ընդարձակ տեսականի, ներառյալ վարդակներ և անջատիչներ:
3,5 հազար քառակուսի մետր տարածքով համակարգը, որը տեղակայված է ձեռնարկության տարածքի ավտոկայանատեղիների վրա, մեկ տարում առեւային էներգիայից ստանալու է շուրջ 1100 մեգավատ-ժամ էլեկտրականություն, ինչը համարժեք է մոտավորապես 3,36 հազար տնային տնտեսություննների ամենամյա սպառմանը և 14 տոկոսով գերազանցում է ձեռնարկության պահանջմունքը, ասված է ABB-ի տեղեկագրում:

Ըստ տեղեկատվության՝ արևային օրերին արտադրվող էներգիայի ծավալը բավարարելու է ֆաբրիկայի ամբողջ պահանջարկը: Ընդ որում՝ ավելցուկային էներգիան կստացվի պետական էներգահամակարգում: Պիկային ժամանակահատվածներում էներգիայի պահանջարկը բավարարելու նպատակով ABB-ն MVV Energie AG-ի հետ պարտավորագիր է կնքել էկոլոգիապես մաքուր լրացուցիչ էներգիայի մատակարարման վերաբերյալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ