fbpx
Ժամանց

Ռեմբրանդի կտավը կգնի Նիդեռլանդների պետական թանգարանը

Նիդեռլանդների պետական թանգարանը մտադիր է գնել Ռեմբրանդ Հարմենս վան Ռեյնի կտավը Ռոտշիլդների ընտանիքի բարեկամներից, այդ մասին հայտնել է NRC-ը։ Նկարը գնահատվել է 165 միլիոն եվրո։ Եթե նկարը ֆրանսիական որևէ թանգարան ձեռք չբերի, այն կգնի Նիդեռլանդների պետական թանգարանը։

Հոլանդական թանգարանը չի մեկնաբանում նկարի հնարավոր գնումը։ Բայց արվեստաբան Դիդե Ռեյկների տվյալներով, Ֆրանսիայի կառավարությունը երեք ամիս է տվել տեղական թանգարաններին, որպեսզի որոշում կայացնեն նկարը գնելու հարցում։ Հակառակ դեպքում թույլ կտրվի, որպեսզի նկարը հանվի երկրի տարածքից և Ֆրանսիայից դուրս հավակնորդները կարող են ձեռք բերել այն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ