Շրջանակի նման 163 մետր երկարությամբ բազմատեղանի ճոճանակը՝ Ճապոնիայի Կիտակյուսյու քաղաքում։ Այն ներառել են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար ճոճանակ։ Այդ պողպատե կառույցի վրա միաժամանակ կարող է ճոճվել 100 մարդ, հաղորդում է Kyodo գործակալությունը։
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներն իրենք են չափել ճոճանակի երկարությունը և հաստատել, որ այն ամենաերկարն է աշխարհում։ Ճոճանակը տեղադրվել է «Հիբիկինադա» ժամանցային այգում։
163 meters : Swing set in Japan recognized as world's longest
— The Mainichi (Japan Daily News) (@themainichi) May 13, 2019
Նախագծի համար քաղաքային իշխանությունները բյուջեից 120 մլն յեն (առնվազն 1 մլն դոլար) են հատկացրել։