ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԶՈւ զրահատեխնիկայի ոչնչացման հարցին.
«ՀՀ ԶՈւ-երի ոչնչացված զրահատեխնիկայի մասին.
Դրանք վաղուց, մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված տեխնիկաներ են, դրանց վրայից անհրաժեշտ, կիրառելի ամեն ինչ հանված է, և եթե կարող է օգտագործվել, ապա օգտագործվում է:
Այդ ոչնչացումը մեզ համար միջոցների խնայման և օպտիմալ օգտագործման համար շատ կարևոր է:
Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ:
Դա ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում է․ և գործընթացն իրականացվում է շատ վաղուց»: