fbpx
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն ավտոբուսից զանգահարեց Հայկ Մարությանին

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում քարոզարշավ իրականացրեց նաև քաղաքային տրանսպորտում։

168.am-ը փոխանցմամբ՝ 54 համարի ավտոբուսում մի կին հետաքրքրվեց՝ ուսապարկի պարունակությունը նո՞ւյնն է, թե՞ փոխվում է, կոնֆետ կա՞ այնտեղ։

Փաշինյանն իր թիկնազորից հետաքրքրվեց՝ կա՞ կոնֆետ, և հյուրասիրեց տիկնոջը։ Վերջինս պատմեց, թե հեղափոխությունից հետո ավտոբուսներն ու երթուղայինները նույն կերպ գերբեռնված են լինում, բայց դժգոհող մարդկանց թիվը նվազել է։

Նիկոլ Փաշինյանը տեղում զանգահարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

«Պարոն քաղաքապետ, հիմա ես 54 համարի ավտոբուսի մեջ եմ ու մարդիկ հարցնում են, թե ե՞րբ «Գազել»-ներից կազատվենք: Ի՞նչ ասեմ»,- հետաքրքրվեց Փաշինյանը:

Մարությանի հետ բավականին երկարատև քննարկումից հետո Փաշինյանն ուղևորներին տեղեկացրեց, որ տրանսպորտի բարելավման գործընթացը կտևի 2-4 տարի:

«Ոչինչ, էսքան տարի դիմացել ենք, մի քիչ էլ կդիմանանք»,- արձագանքեցին ուղևորները

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ