Երեկ հրթիռներ են ընկել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա։ Այս տեղեկությունը հաղորդել է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական բանակի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է վնասազերծել հրթիռներից մի քանիսը։
Հրթիռներ են ընկել նաև Լաթաքիայի «Հմեյմիմ» ավիաբազայի վրա։
Մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։