Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ջիհան Սուլթանօղուլի հետ հեռախոսով քննարկել է ռուս-վրացական բանակցությունների նոր փուլը նախապատրաստելու մասին հարցը:
«Կողմերը խոսել են Վրաստանի և Աբխազիայի սահմաններում տեղի ունեցած միջադեպերի կանխարգելման և արձագանքման համատեղ մեխանիզմների, ինչպես նաև Ժնևում միջազգային քննարկումների նոր փուլի նախապատրաստման շուրջ»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան քննարկումները պարբերաբար անցկացվում են 2008թ. հոկտեմբերից:
Հիմնական հարցերից մեկն ուժի չկիրառման մասին փաստաթղթի ստորագրումն է: Մոսկվան, Ցխինվալն ու Սուխումը կոչ են անում Թբիլիսիին ստորագրել այդ համաձայնագիրը, սակայն Վրաստանը, որը չի ճանաչում իր նախկին ինքնավար հանրապետության անկախությունը, պնդում է, որ Ռուսաստանը պետք է ստանձնի ուժի չկիրառման պարտավորությունը:
Հարավային Օսիան և Աբխազիան ընդգծում են, որ Վրաստանը պետք է այս համաձայնագիրը կնքի հենց երկու հանրապետությունների հետ, ոչ թե Ռուսաստանի Դաշնության, որը հակամարտության կողմ չէ: