Զիդանը կարողացավ հավաքել թիմին ու նվաճել այս տիտղոսը․ Պերես

Հրապարակող՝

ynddimadir patg

Ամենադիտվածներ

Զիդանը երկնքի պարգև է։ Այսպես է բնութագրել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «արքայական ակումբի» գլխավոր մարզչին Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում «Աթլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: Պերեսը բարձր է գնահատել Զիդանի ներդրումը այս խաղում։

«Մենք խաղում էինք առանց հիանալի ֆուտբոլիստների՝ Էդեն Ազարի, Գարեթ Բեյլի և Կարիմ Բենզեմայի: Զիդանը կարողացավ հավաքել թիմին ու նվաճել այս տիտղոսը:

Կարծում եմ, որ ոչ մեծ անկումից հետո վերադառնալու համար մենք ճիշտ ճանապարհին ենք: Զիդանը ջերմ հարաբերությունների մեջ է Մադրիդի հետ: Նա որոշել էր հանգստանալ և հիմա վերադառնալ մեծ էներգիայով: Զիդանը երկնքի պարգև է»,-ասել է Պերեսը։ Այս մասին հաղորդում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Զիդանն առաջին անգամ «Ռեալը» գլխավորել է 2016 թվականին: Նրա գլխավորությամբ «արքայական» ակումբը հաղթել է Չեմպիոնների լիգայի 2015/16, 2016/17 և 2017/18 մրցաշրջաններում:

«Ռեալը» նաև նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը 2016 և 2017 թվականներին, նույն թվակններին դարձել է նաև աշխարհի ակումբային առաջնության հաղթող, ինչպես նաև նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը 2017 թվականին: 2018 թվականի մայիսին մասնագետը հայտարարեց «Ռեալ»-ից հեռանալու մասին, սակայն վերադարձավ 9 ամիս անց:

Ամենաթարմ