fbpx
Աշխարհ

Նազարբաևը դարձավ ԵԲՏԽ պատվավոր նախագահ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դարձավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) պատվավոր նախագահ: Այս մասին տեղեկացրել է մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը։

«Այսօր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում ընդունվել է որոշում Նուրսուլթան Նազարբաևին «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի» կոչում շնորհելու մասին»,- գրել է նա իր թվիթերյան իր էջում։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որը զուգադիպել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման հնգամյակին, տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Նազարբաևին շնորհել ԵԲՏԽ պատվավոր նախագահի կոչում՝ հաշվի առնելով նրա պատմական ավանդը ԵՏՄ կայացման գործում։

Ղազախստանը գրեթե 30 տարի ղեկավարած Նազարբաևը նախագահի լիազորությունները վայր է դրել մարտի 20-ին։ Պետության ղեկավար է դարձել Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը մինչ այդ խորհրդարանի սենատի (վերին պալատի) նախագահն էր։ Արտահերթ նախագահական ընտրությունները Ղազախստանում տեղի կունենան հունիսի 9-ին։ Նախագահի թեկնածուներ են գրանցվել յոթ մարդ, այդ թվում Տոկաևը, որին առաջադրել է Nur Otan կուսակցությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ