Մեղրաշենի միջնակարգ դպրոցի 143 աշակերտների համար 2019-2020 ուսումնական տարին մեկնարկելու է դրական փոփոխությունով: Առաջնահերթ խնդիրների լոծման ծրագրով նախատեսված 17մլն 856 հազար դրամի շրջանակներում դպրոցում կանցկացվի ջեռուցման նոր համակարգ: «Դանշին» ՍՊԸ-ն աշխատանքներն արդեն սկսել է և կավարտի առաջիկա մեկ ամսում:
Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։