Առողջական խնդիրների պատճառով հիվանդանոց է տեղափոխվել Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը: Հայտնում է Bild պարբերականը:
59-ամյա մարզիչը հոսպիտալացվել է արյան շրջանառության խանգարումների պատճառով, ինչն առաջացել է մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով:
Աղբյուրի հաղորդմամբ` առողջական խնդիրների պատճառով Լյովը բաց կթողնի «Եվրո 2020»-ի նախընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումները: