fbpx
Զինված Ուժեր

ՌԿ-ի պատվիրակությունը մասնակցել է Vietnam Defence Expo-2024-ին Հանոյում

Vietnam Defence Expo-2024

Դեկտեմբերի 19-22-ը ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերական կոմիտեի պատվիրակությունը, կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ասատրյանի գլխավորությամբ, այցելել է Վիետնամ՝ մասնակցելու Vietnam Defence Expo-2024 միջազգային ցուցահանդեսին։ Այցի շրջանակներում պատվիրակությունն ընդգրկվեց նաև Վիետնամի Ժողովրդական Բանակի ստեղծման 80-ամյակին նվիրված միջոցառումներին և հանդիպեց Վիետնամի պաշտպանության նախարարության և պաշտպանական արդյունաբերության խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հանոյում կազմակերպված Vietnam Defence Expo-2024 ցուցահանդեսը հնարավորություն ընձեռեց քննարկել պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմանի համագործակցության հեռանկարները, ներկայացնել հայկական ռազմարդյունաբերության ներուժը և ամրապնդել կապերը Վիետնամի պաշտպանական ոլորտի առաջատար ընկերությունների հետ։

Պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերում են ռազմարդյունաբերության զարգացմանը, տեխնոլոգիական լուծումներին և միջազգային համագործակցության ընդլայնմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ