Ավստրալիայի ճանապարհային ոստիկանությունն աշխարհում առաջինն է, որը կոմպյուտերացված էլեկտրամոբիլ է ստացել: Այն երկուշաբթի օրը այն ծառայության է անցել Վիկտորիա նահանգում:
Ինչպես հայտնում է Xinhua գործակալությունը, Ավստրալիայի իրավապահ մարմիններն աշխարհում առաջինն են, որոնք նորագույն տրանսպորտային միջոց են ստացել:
Tesla Model X էլեկտրամոբիլը ծառայության կանցնի ծրագրի շրջանակում, որը ծրագրում է առաջիկայում Ավստրալիայի բոլոր ոստիկաններին ապահովել «ինտելեկտուալ ավտոմեքենայով»:
«Այդ ավտոմեքենան որևէ այլ ավտոմեքենայի նման չէ: Այն կարող է հայտնվել ոչ միայն մեր նահանգում, այլև ողջ աշխարհում: Այն հնարավորություն կտա օգտագործել նորագույն տեխնոլոգիաները, որը օպտիմալացնում է ճանապարհային ոստիկանության աշխատանքը»,- ասել է ճանապարհային ոստիկանության պետի օգնականը:
Նրա խոսքով՝ Վիկտորիայի ոստիկանությունը վաղուց է համագործակցում ամերիկյան Tesla ընկերության հետ: