Լիբանանի և Հորդանանի հետ սահմանով ավելի քան 256 հազար փախստական վերադարձել է Սիրիա: Այս մասին տեղեկացրել է Ռիա Նովոստին:
«Լիբանանի և Հորդանանի իշխանությունների հետ Սիրիայի ղեկավարության հետևողական համատեղ աշխատանքը կայուն դրական արդյունքներ Է բերում երկիր քաղաքացիների վերադառնալու գործում: Կոորդինացված ջանքերի շնորհիվ այսօրվա դրությամբ հորդանանա-սիրիական և լիբանանա-սիրիական սահմանի անցակետերով հայրենիք Է վերադարձել Սիրիայի Արաբական Հանրապետության ավելի քան 256 հազար քաղաքացի»,-ասել Է նա.
Նա նաև հավելել է, որ վերջին ժամանակներս վերադարձողների հոսքն ավելացել Է և կազմել օրական մոտավորապես 2 հազար մարդ: