ԱՄՆ ավիաընկերությունը Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման արգելքը երկարաձգել է մինչև այդ տարվա սեպտեմբերի 13: Մինչ այս արգելքը սահմանված էր մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 19-ը: Այդ մասին ասվում է ընեկերության՝ հունիսի 9-ին հրապարակած հաղորդագրության մեջ:
«American [Airlines-ը] ապրիլին MAX-երի թռիչքների արգելման ժամկետը երկարաձգել Էր մինչև օգոստոսի 19-ը ներառյալ: Այժմ մենք արգելքը երկարաձգում ենք մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ»,- նշել Է ավիաընկերությունը: Հաղորդագրության մեջ նաև պարզաբանվում է, որ սույն որոշումն ուղևորներին թույլ կտա ավելի լավ պլանավորել ուղևորությունները: