Ֆրանսիայի մի շարք քաղաքներում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից:
Փարիզում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև:
Ֆրանսիական ոստիկանության տվյալներով՝ անցած շաբաթ բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ: Նշենք, որ ցուցարարների թիվն ամեն շաբաթ պակասում է: Ցույցերի սկզբում նրանց թիվը գերազանցում էր 282 հազարը: