fbpx
Մարզեր

Ռոմանոս Պետրոսյանը ողջաբերդցիների հետ քննարկել է սողանքային գոտու խնդիրները

Հունիսի 19-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այցով այցելել է Ողջաբերդ համայնք, որի բնակիչները նախօրեին բողոքի ակցիա էին իրականացնում:

Մարզպետարանից հայտնում են, որ այցի օրակարգում տարիներ շարունակ սողանքային գոտու բնակիչներին հուզող փոխհատուցում տալու հարցն էր: Ռոմանոս Պետրոսյանը բնակիչների հետ քննարկել է սողանքային գոտու խնդիրը: Մարզեպը նշել է, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել խնդրի լուծման համար:

«1-ին փուլում վթարայնության ամենաբարձր վիճակում գտնվող 10 ընտանիքներ 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից փոխհատուցում կստանան: 2-րդ փուլում ռիսկային վիճակում գտնվող ևս 49 ընտանիքներ կփոխհատուցվեն. զուգահեռ կգնահատվի նրանց կարիքները և երրորդ փուլում կավարտենք ծրագիրը՝ ևս 47 ընտանիքների փոխհատուցման հեռանկարով»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը

Ռոմանոս Պետրոսյանը հավելել է, որ 106 ընտանիքներ իրենց կրած վնասների չափով փոխհատուցում կստանան, և խնդիրն այլևս կառավարության և Կոտայքի մարզպետարանի օրակարգում է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ