Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը վաղ առավոտյան գնացել է Սահմանադրական դատարան՝ աշխատանքի։ ՍԴ աշխատանքի է գնացել նաև Հրայր Թովմասյանը։ Սակայն վերջինս չցանկացավ հարցերին պատասնել՝ նշելով, որ եթե կարիք լինի հայտարարություն անել, ապա կանի դա:
ՍԴ-ում այսօր տեղի ունեցած աշխատակարգային քննարկման ժամանակ սակայն Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունները չեն քննարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանդրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանը։
Նշենք նաև, որ այսօր վաղ առավոտից մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Սահմանադրական դատարանի դիմաց: