fbpx
Աշխարհ

Զարիֆը հրապարակել է խոցված ամերիկյան անօդաչու սարքի երթուղու քարտեզը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերի իր միկրոբլոգում հրապարակել է քարտեզ, որտեղ պատկերված է խոցված ամերիկյան անօդաչու թռչող սարքի երթուղին:

Քարտեզում նաև նշված են անօդաչու սարքի գտնվելու կոորդինատները կոնկրետ պահի, սարքի կոորդինատները Իրանի կողմից նախազգուշական ազդանշան տալու ժամանակ, ինչպես նաև այն տեղը, որտեղ խոցվել է ամերիկյան անօդաչու սարքը:

«Այլևս կասկածներ չեն լինի, թե որտեղ է գտնվել սարքը խոցելու պահին»,- գրել է Զարիֆը:

Քարտեզը կարող եք դիտել այստեղ։

Հինգշաբթի Իրանի «Իսլամական հանրապետության պահապանների կորպուսը» հայտարարել էր ամերիկյան անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Իրանական կողմը պնդում է, որ ամերիկյան սարքը գտնվել է Իրանի օդային տարածքում, իսկ ամերիկյան կողմի պնդմամբ՝ անօդաչուն խոցվել է միջազգային օդային տարածքում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ