Լիբանանը չի ցանկանում ներդրումներ Պաղեստինի հարցի համար, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Նաբի Բերին, երբ Սպիտակ տունը հրապարակել է իր մերձարևելյան խաղաղ ծրագրի՝ 50 մլրդ դոլարի չափով տնտեսական մասը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ միլիարդավոր դոլարներ բաժանելը կարող է ծուղակը գցել Լիբանանին, որը գտնվում է տնտեսական ճգնաժամի ներքո, և ստիպել գործադրել սկզբունքները, սխալվում է»,-ասել է Բերին:
Այդ սկզբունքներից առաջինը Լիբանանի հրաժարումն է պաղեստինցի փախստականներին բնակեցնել, որոնք պետք է վերադառնալու իրավունք ունենան, նշվում է հայտարարության մեջ:
Համաձայն ծրագրի՝ 50 մլրդ դոլարի շուրջ կեսի չափով օգնություն կուղղվի պաղեստինցիներին Արևմտյան ափին և Գազայում 10 տարիների ընթացքում, իսկ մյուս կեսը կբաժանվի մյուս արաբական երկրների և տարածաշրջանների միջև: Ակնկալվում է, որ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, որը Թրամփի վարչակազմի առաջարկած խաղաղ ծրագրի ճարտարապետն է, պաշտոնապես կներկայացնի այն հաջորդ շաբաթ Բահրեյնում կայանալիք համաժողովի ժամանակ: Այն կիրագործվի միայն այն դեպքում, եթե պաղեստինցիների, իսրայելացների և տարածաշրջանում այլ սուբյեկտների միջև ձեռք բերվի քաղաքական որոշում: