fbpx
Աշխարհ

Թրամփը Թեհրանի հետ պատերազմելու նպատակ չունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նպատակ ռունի Թեհրանի հետ պատերազմելու։

«Ես պատերազմ չեմ փնտրում»,-ասել է նա NBC-ին տված հարցազրույցում:

Նախագահի խոսքով՝ նա կսահմանի նոր պատժամիջոցներ Իրանի դեմ երկուշաբթվանից: Ընդ որում՝ նա նշել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի թուլացող տնտեսությունը սատարելու համար:

«Ես կարծում եմ, որ նրանք ցանկանում են բանակցություններ վարել: Ես կարծում եմ, որ նրանք ցանկանում են կնքել գործարք: Խոսքը վերաբերում է միջուկային գործարքին: Նրանք չեն ունենա միջուկային զենք: Ես չեմ մտածում, որ նրանց դուր է գալիս իրավիճակը, որում նրանք հայտնվել են: Նրանց տնտեսությունը լիովին քայքայված է»,-հայտարարել է նա:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը CBS-ին տված հարցազրույցում նշել է. «Նախագահը հասկացրել է, որ մենք պատրաստվում ենք պատշպանել ամերիկյան ուժերը տարածաշրջանում, և Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեք թույլ չի տա Իրանին ստանալ միջուկային զենք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ