Այսօր Մասիս քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում է նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նշել է, որ այժմ Արարատի մարզում իրականացվելու է մեծ ներդրումային ծրագիր, և դրա բարերարը ծնունդով Արարատից է, ծրագրի մասին կխոսվի ավելի ուշ:
Անդրադառնալով ՔՊ համագումարի անդամների ընտրությանը՝ Գարիկ Սարգսյանը նշեց, որ իր համար անակնալ չէին արդյունքները և պետք է հնարավորություն տրվի, որպեսզի բոլորն իրենց դրսևորեն: