fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի վարչապետին Պետականության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի Հանրապետության վարչապետ Մարյան Շարեցին Սլովենիայի Պետականության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ:

Հայաստանի կառավարությունը հաստատակամ է ամրապնդելու բարեկամական փոխշահավետ համագործակցությունը Սլովենիայի հետ: Վստահ եմ, որ մեր երկրներն ունեն քաղաքական և տնտեսական հարաբերություններ զարգացնելու մեծ ներուժ, որը համատեղ ջանքերով կկարողանանք կյանքի կոչել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Համոզված եմ, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործումը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ