fbpx
Աշխարհ

Ինդոնեզիայում ծնողներն իրենց երեխային տվել են Գուգլ անունը

The Mashable-ի հաղորդմամբ՝ ինդոնեզացիներ Էնդի Սապուտրան և Էլլա Կարինան որոշել են իրենց որդուն անվանել են հայտնի որոնողական համակարգի անունով։

2018 թվականի նոյեմբերի 30-ին ծնված երեխային ինդոնեզական զույգը տվել է Գուգլ անունը։

Նշվում է, որ երեխայի հայրը՝ Էնդին, զրուցել է տեղական կայքէջի հետ, որի ժամանակ ասել է, թե միշտ ցանկացել է իր որդուն անվանակոչել տեխնոլոգիական ընկերության անունով։ Նա երկար ժամանակ չի կողմնորոշվել, բայց երբ երեխան լույս աշխարհ է եկել, որոշել է նրան տալ Գուգլ անունը։

«Ես ընտրել եմ անունը՝ ուսումնասիրելով բրենդների անվանումները՝ Microsoft, iPhone, iOs, Windows և այլն: Չենք շրջանցել նաև ավանդական անունները», – նշել է Էնդին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ