Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ ու մարտական ընկերներ:
Այցելուները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։