ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակում է տեխնոլոգիական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության 2-րդ` քննություն-հարցազրույցի փուլի արդյունքները:
2-րդ փուլը գնահատվում է 10 բալանոց համակարգով: Ենթահանձնաժողովի յուրաքանչյուր անդամը մրցույթի մասնակից յուրաքանչյուր զորակոչիկի գնահատականների ամփոփաթերթն իր ստորագրությամբ փոխանցում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովը հաշվում է մրցույթի յուրաքանչյուր մասնակից զորակոչիկի քննություն-հարցազրույցի գնահատականների միջին թվաբանականը և բազմապատկում 1.5 գործակցով: 9 և ավելի միավոր հավաքածներն ընդգրկվում են 3-րդ փուլի մասնակիցների ընտրությանը:
2-րդ փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևն է: Բողոքարկման դիմումը կարող եք ուղարկել [email protected] էլ. փոստին:
3-րդ փուլը տեղի կունենա 12.07.2019թ., ժ.11:00-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Հ. Հակոբյան փողոց, 3 շենք):
Մրցույթի 3-րդ փուլին մասնակցելու համար պարտադիր է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան բարձրագույն կրթության ավարտական վկայականի պատճենները կամ, եթե առկա չէ ավարտական վկայական, համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրությունը:
Մրցույթի 3-րդ` հարցազրույցի փուլում գնահատվում են մրցույթի մասնակից զորկոչիկների հետևյալ ունակությունները (կարողությունները).
1) կոլեկտիվում աշխատելու ունակությունները և փորձը.
2) ստեղծագործական ունակությունները:
Մասնակիցներն իրենց հետ կարող են բերել ցանկացած տեղեկատվական նյութեր և միջոցներ (օլիմպիադաների դիպլոմներ, մրցանակներ և այլն), այդ թվում տեսաձայնաշարային, որոնք կարող են օգնել իրենց 3-րդ փուլի ընթացքում: Կեղծ տեղեկատվության տրամադրումը կհանգեցնի հետագայում տեխնոլոգիական վաշտում ծառայությունից հեռացնելուն:
Հարցերի համար գործում է հեռախոս՝ +374 10 668166: