fbpx
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը հետմահու պարգևատրել է Արման Կիրակոսյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար հետմահու պարգևատրել է Արման Կիրակոսյանին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Արման Ջոնի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով», – ասված է հրամագրում։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ