Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս ճանապարհի հատվածներից մեկը ու հրաժարվում են բացել։
Այս խնդրի մասով հայտարարություն է տարածել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
- Հայ զինծառայողները չեն հարձակվել ադրբեջանցի զինծառայողի վրա. ՊՆ
- Պաշտպանության նախարարի գլխավորությամբ քննարկվել է եռամսյա հավաքների մեկնարկը
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են:
Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: