ABBA խումբը կվերամիավորվի

Ամենադիտվածներ

ABBA խումբը կվերամիավորվի

20-րդ դարի վերջերին մեծ ճանաչում վայելող ABBA երաժշտական խումբն առաջիկայում կարող է վերամիավորվել ու նոր ստեղծագործությամբ հանդես գալ: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս լուրն առաջին անգամ հայտնել է խմբի անդամ Բյորն Ուլվեուսը ՝ հայտարարելով, որ երգը կարող է թողարկվել սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Ավելի վաղ խմբի անդամները համատեղ հայտարարել էին վերամիավորման մտադրության մասին:

ABBA խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1974 թվականին «Եվրատեսիլ» ամենամյա մրցույթում գրանցած հաղթանակից հետո:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ