fbpx
Աշխարհ

Աբու Դաբիում «աբրահամական կրոնների տուն» են կառուցելու

Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն շեյխ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանը կարգադրել Է Աբու Դաբիում կառուցել «աբրահամական ընտանիքի տուն»: Ըստ Twitter-ում Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնի պաշտոնական Էջում զետեղված հայտարարության՝ դա արվելու Է, որպեսզի «հավերժացվի Ֆրանցիսկոս պապի և գլխավոր իմամ Ահմադ աթ Թեյիբի պատմական այցը և արտացոլվի Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) տարբեր համայնքների խաղաղ գոյակցությունը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աբրահամական ընտանիքի տան» կառուցման համար վայրն ընտրվել Է Աբու Դաբիի Սաադիյաթ կղզում:

Ինչպես հայտնել Է Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը, դա կլինի «բացառիկ կրոնական կառույց, որը կխորհրդանշի ԱՄԷ-ում բնակվող բոլոր համայնքների խաղաղ գոյակցությունը և նրանց միջև մարդկային եղբայրությունը՝ անկախ ազգությունից և կրոնական համոզմունքներից»:

Ֆրանցիսկոս պապի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ, որը կայացել Է փետրվարի 3-ից մինչև 5-ը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի համար առաջինն Է դարձել Արաբական թերակղզի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ