Adidas-ը կիսապաշտպան Պոլ Պոգբային ակումբում պահելու հարցում օգնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, գերմանական ընկերության ներկայացուցիչները ֆրանսիացի ֆուտբոլիստին խորհուրդ են տվել չմտածել Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասեն, ինչպես նաև միջնորդ են դարձել՝ կայունացնելով «Յունայթեդ»-ի ու Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հարաբերությունները:
Adidas-ում կարծում են, որ Մանչեսթերում Պոգբան համար 1 աստղն է, իսկ Մադրիդում պատկերը բոլորովին այլ կլինի:
Հիշեցնենք, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել է «Յուվենտուս»-ից 2016 թվականին: Գործարքի արժեքը կազմել էր 105 մլն եվրո:

