Ադրբեջանում տնային կալանքի են ենթարկվել Մաքսային պետական կոմիտեի գլխավոր օպերատիվ-հետախուզական վարչության պետ, մաքսային ծառայության գեներալ-մայոր Մասում Ռասուլովը և Մաքսային պետական կոմիտեի մաս կազմող «ԱզերՏերմինալ-կոմպլեքս» ասոցիացիայի նախկին տնօրեն, գեներալ-մայոր Էհտիրամ Խալիլովը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մասում Ռասուլովն ու Էհտիրամ Խալիլովն ամբողջությամբ վճարել են պետական բյուջեին հասցված վնասի չափը՝ որոշված մեղադրանքի համաձայն, հայտնում է ԱՊԱ-ն։
Դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունները և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։ Ներկայումս քրեական գործը շարունակվում է։
Նկատենք, որ Մաքսային պետական կոմիտեի գեներալները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով գողության հետ կապված հանցագործությունների մեջ։