fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

10:30- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ