Այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Facebook-ի էջը։
«ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերաբերյալ:
ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչեւ դեկտեմբերի 11-ը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր եւ լուսանկարներ տրամադրելու համար»,- հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
https://www.facebook.com/ECHRARM/posts/213622573604613

