fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանական կողմը կրակ է արձակել ՀՀ ուղղությամբ

Ադրբեջանական սահմանապահ զորքերը Տավուշի մարզում դիմել են սադրիչ գործողությունների: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա»,-գրել է նա facebook-ում:

https://www.facebook.com/arcrun/posts/2841118505923739

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ