fbpx
Աշխարհ

Յոթ կիլոգրամ կշռող մետաղադրամ՝ Ջեյմս Բոնդի պատվին

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թողարկման նախաշեմին Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը յոթկիլոգրամանոց ոսկեդրամ է վաճառքի հանել: Այդ մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը։

9 հազար դոլար (7 հազար ֆունտ ստեռլինգ) արժողությամբ մետաղադրամի վրա պատկերված է գործակալի Aston Martin DB5 ավտոմեքենան՝ BMT 216A համարանիշով և նրա ատրճանակով: 185 միլիմետր տրամագծով դրամանիշն ամենախոշոր մետաղադրամն է բրիտանական դրամահատարանի ավելի քան հազարամյա պատմության ընթացքում։

Բոնդի արկածների երկրպագուները նաև կկարողանան ձեռք բերել ավելի «բյուջետային» 2,6 հազար դոլար (2 հազար ֆունտ ստեռլինգ) արժողությամբ ոսկեդրամ:

«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմը, որը Մեծ Բրիտանիայի էկրաններին կհայտնվի ապրիլի 2-ին, բոնդապատումի վերջին ֆիլմը կլինի 52-ամյա դերասան Դենիել Քրեյգի համար, որն արդեն նկարահանվել է MI6 բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության նշանավոր գործակալի մասին հինգ կինոնկարում: Անգլիացին գերազանցել է Ռոջեր Մուրի (1927-2017 թթ.)՝ որպես այն դերասանի ռեկորդը, որն ամենից երկար է էկրանին մարմնավորել գաղտնի ծառայության գերլրտեսի կերպարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ