fbpx
Քաղաքականություն

Վրաստանում ՀՀ դեսպանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման մասին

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ հունվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Հեիդի Գրաուի հետ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Նշվումէ է, որ դեսպան Սադոյանը իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հունվարի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վրա, ինչի հետևանքով հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ