fbpx
Խորհրդարան

Գերիներին վերադարձնելը Ադրբեջանի պարտականությունն է․ Վարդանյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ գերիների խնդրին։

Նա ասաց, որ Ժնևյան կոնվենցիաներով հստակ սահմանվում են, որ ռազմական գործողությունների ավարտից հետո ռազմագերիներն ու քաղաքացիական գերիները պետք է հայրենադարձվեն։

Վարդանյանի խոսքով՝ դա Ադրբեջանի պարտականությունն է՝ անկախ այն բանից, թե ինչ է խոսվում ԵԽԽՎ-ում։

Պատգամավորը նշեց, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չի զբաղվում ռազմագերիների կամ որևէ այլ սուբյեկտի փոխանակման կամ հայրենադարձման հարցերով ու սա պետք է հստակ հասկանալ, մինչև պատվիրակության հաջողության կամ անհաջողության մասին խոսելը։

Վարդանյանը նշեց նաև, որ 47 անդամ պետությունները ԵԽԽՎ են գալիս իրենց օրակարգը, ու թե որքան քո օրակարգը հոգեհարազատ կլինի մնացածների համար, կախված է այս կամ այն փուլում ձևավորված քաղաքական կոնյուկտուրայով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ