fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանի քաղաքացիների հանդիպումները դեսպանների հետ չեն կարող ազդել խաղաղ գործընթացի վրա. Նաղդալյան

Ադրբեջանի քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ որևէ ազդեցություն չեն կարող ունենալ և փոխել խաղաղ գործընթացը և առկա իրականությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գրոս Զաքարիայի հանդիպմանն այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ:

«Մենք չենք մեկնաբանում Ադրբեջանի քաղաքացիների և ՀԿ ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ՝ միաժամանակ նշելով, որ այդ հանդիպումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ և փոխել խաղաղ գործընթացը և առկա իրականությունը», -ասել է Նաղդալյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ