fbpx
Աշխարհ

Ադրբեջանում ազատ են արձակել փոխվարչապետի՝ սպանության մեջ մեղադրվող թոռանը

Ադրբեջանի գերագույն դատարանը որոշում է կայացրել ազատ արձակելու երկրի փոխվարչապետի՝ Ալի Հասանովի թոռանը՝ Նաիլ Ալլահվերդիևին։ Վերջինս մեղադրվում էր երկու մարդու սպանության մեջ, որոնք վթարի էր ենթարկել։

Ալլահվերդիևի փաստաբանի խոսքով՝ սա շատ ճիշտ և նույնիսկ ուշացած որոշում էր։

«Տեսագրություն կա այն բանի վերաբերյալ, որ Նաիլը չի փախել պատահարի վայրից, բայց նրան մեղադրում էին դրանում։ Բաքուի վերաքննիչ դատարանը ապացուցեց, որ այդ որոշումը անհիմն է։ Մեկ տարի նա օրենքով չսահմանված պատիժ է կրել»,-ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Նաիլ Ալլահվերդիևը 2017թ օգոստոսի 3-ին Mercedes-Gelandawagen մակնիշի ավտոմեքենայով Բաքվում վթարի է ենթարկել 2 քաղաքացու, որոնք մահացել են։

Դատարանի որոշմամբ՝ նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ