fbpx
Հասարակություն

Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Արցախին սահմանակից Չայքենդ գյուղի տարածքում ՌԴ քաղաքացիություն ունեցող հայ ամուսիններ են ձերբակալվել։

«Ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացիություն ունեցող ամուսիններն ուշադրություն են գրավել, երբ լուսանկարել են գյուղը։ Ձերբակալելուց հայտնի է դարձել, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող ամուսինները հայեր են»,- հաղորդում է Media.az-ը՝ վկայակոչելով Gununsesi.org-ին։

Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածները Գանձակում են եղել որպես զբոսաշրջիկներ։ Նրանց տեղափոխել են Ադրբեջանի Գեյգելի շրջան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ