Ադրբերջանում կարանտինի հատուկ ռեժիմը կարող է երկարաձգվել մինչև 2020 թվականի ավարտ

Ամենադիտվածներ

Հիվանդություններ, որոնք մեծացնում են կորոնավիրուսի հետևանքով մահվան հավանականությունը

Ադրբեջանի օպերատիվ շտաբի անդամ, հանրապետության տարածաշրջանային բժշկական ստորաբաժանումների միության նախագահ Ռամին Բայրամլին հայտնել է, որ երկրում կարանտինի հատուկ ռեժիմը կարող է երկարաձգվել մինչեւ տարեվերջ։

«Ադրբերջանում կարանտինի հատուկ ռեժիմը կարող է երկարաձգվել մինչև 2020 թվականի ավարտ: Պետք է տրամադրվել, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը մենք կապրենք կարանտինի հատուկ ռեժիմում՝ օգտագործելով դիմակներ և պահպանելով սոցիալական հեռավորություն»,-ուրբաթ ճեպազրույցի ժամանակ նշել է Բայրամլին։

Օպերատիվ շտաբի անդամի խոսքով՝ Ադրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուս 101 մարդու մոտ, իսկ երկրում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2980-ի:

«Առողջացումից հետո ստացիոնարներից դուրս է գրվել 53 մարդ, այդկերպ՝ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվը հասել է 1886-ի, 1977 թվականին ծնված մեկ պացիենտ մահացել է, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 36-ով: Ներկայում հիվանդանոցներում գտնվում է 1058 մարդ: Նրանցից 37-ի վիճակը գնահատվում է որպես ծանր, 47-ի վիճակը՝ միջին ծանրության, մյուսները գտվում են կայուն վիճակում»,-ասել է Բայրամլին՝ հավելելով, որ Ադրբեջանում ընդհանուր առմամբ արվել է 220363 կորոնավիրուսի թեստ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ