fbpx
Աշխարհ

Ադրբեջանում ընտրությունները ավարտված են. ՍԴ-ն հաստատել է արդյունքներ

ԿԸՀ ներկայացրած արձանագրության հիման վրա Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է ընտրությունների արդյունքները: Ըստ արդյունքների 125 պատգամավորներից  ընտրվել է 121-ը:

Ընտրվողներից 70-ը «Ենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչներ են: Այդպիսով, խորհրդարան է անցել միակ ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչ Էրքին Գադիրլին:

Պատգամավորներից 10 տեղ ունի 8 կուսակցություն, այդ թվում «Քաղաքացիական համերաշխությունը», 1-ական տեղ՝ «Հայրենքի», «Դեմոկրատական բարեփոխումներ» և այլ կուսակցություններ, իսկ 41 պատգամավոր անկուսակցական է:

Միլի Մեջլիսի առաջին նիստը կկայանա առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ այն շրջանները, որտեղ ԿԸՀ-ն չեղարկել է արդյունքները, պետք է տեղի ունենան կրկնակի ընտրություններ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ