fbpx
Արցախ

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը․ կիրառվել է հրաձգային զենք

Հունիսի 8-ին՝ ժամը 17:35-20։30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Նշվում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

«Հունիսի 9-ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ