Ադրբեջանը և Միացյալ Թագավորությունը ամենամեծ ներդրումն են իրականացրել Վրաստանում 2018 թվականին

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը տարածել է օտարերկրյա ներդրողների 50 խոշորագույն ընկերությունների ցուցակը: Ընկերությունները ցուցակում տեղաբաշխված են ոչ թե վարկանիշների, այլ զբաղվածության ոլորտների համաձայն: Հիմնական ոլորտներն են շինարարությունը, էներգետիկան, հեռուստահաղորդակցությունները և արտադրությունը:

Աղբյուրի համաձայն` 2018 թվականին ամենամեծ ներդրումը Վրաստանում իրականացրել են Ադրբեջանը և Միացյալ Թագավորությունը:

Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով` անցած տարի ադրբեջանական ներդրումները կազմել են 240 մլն դոլար, իսկ Միացյալ Թագավորության ներդրումներ`ը 203 մլն դոլար: Վերոնշյալ երկրներից բացի, Վրաստանում ներդրումներ են իրականացրել նաև Նիդեռլանդները, ԱՄՆ-ն, Պանաման, Չեխիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը և այլ երկրներ:

Տնտեսական ոլորտների կտրվածքով առաջատարը ֆինանսական սեկտորն է (277,9 մլն դոլար), երկրորդ տեղում է տրանսպորտը (209,9 մլն դոլար), երրորդ տեղում էներգետիկան է (157,2 մլն դոլար):

 

 

Ամենաթարմ