Ադրբեջանը 3-րդ անգամ խախտեց հրադադարի մասին պայմանավորվածություն

Ամենադիտվածներ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ:

Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից:

Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ»:

Ամենաթարմ