fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանը տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է ՀՀ Ազգային հերոս Ռուբեն Սանամյանը

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։

Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։

«Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով ողջ և առողջ է և, ինչպես միշտ փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»»։

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3330116783691125

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ