Ադրբեջանական զինված ուժերը հերթական զորավարժություն են անցկացնելու, այս անգամ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում։
Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունում։
Նշվում է, որ դրանք մեկնարկելու են հոկտեմբերի 11-ին։
Զորավարժություններին ներգրավված են լինելու ռազմածովային հատուկ ջոկատայիններն ու ռազմանավեր։ Կատարվելու են էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներ։